211652_close_icon
views-count3382 դիտում article-date 19:40 28-06-2015

Բաղրամյան պողոտայում մնացողները կմաքրվեն եւ ավելի խիստ մեթոդներով, քան նախկինում. ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շատ խիստ է տրամադրված

Բաղրամյան պողոտայում մնացողները կմաքրվեն: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին քիչ առաջ ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հարցին, թե ոստիկանությունը կկիրառի նախորդ մեթոդները ոստիկանապետը ասաց, որ ավելի խիստ մեթոդների կդիմեն: Նշենք, որ ցուցարարների մի մասը գնում է Ազատության հրապարակ, սակայն որոշները ցանկանում են մնալ Բաղրամյան պողտայում: Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը:

Նմանատիպ նյութեր