Բաղրամյան պողոտայում այս պահին խուճապը հաղթահարվել է, իսկ ինքնակազմակերպման շղթան ամուր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բաղրամյան պողոտայում այս պահին իրավիճակը հանդարտ է:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը, խուճապը հաղթահարվել է: Այս պահին ինքնակազմակերպվում են: Միաժամանակ բացականչում. «Հաղթանակը մենք ենք: Իսկ ինքնակազմակերպման շղթան ամուր է»: Ցույցը ուղեկցվում է երգ ու պարով:
Սադրանքների փորձերը շարունակվում են, բայց ցուցարարները ամեն կերպ փորձում են դրանց տեղիք չտալ:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Հոգեւորականները, շոու բիզնեսի ներկայացուցիչները եւ ԱԺ պատգամավորները արդեն 5-րդ գիշերն է` շարունակում են կենդանի պատնեշ կազմել:
Ոստիկանության երկրորդ պատնեշը լքեց պողոտան: Քաղաքացիները նրանց հեռանալը ողջունեցին ծափերով եւ բարի գիշեր մաղթեցին: Իսկ ջրցան մեքենաները դեռ շարունակում են միացված մնալ:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի