211652_close_icon
views-count9253 դիտում article-date 11:32 28-06-2015

Մենք միշտ ձեր կողքին ենք. գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը

Սիրելի մարտակերտցիներ, երկրապահ-ազատամարտիկներ. սիրելի մայրեր, քույրեր, շնորահավորում եմ բոլորիս, Մարտակերտի ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենատ, զորվար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորքհավորանքը ներկայացնում է ստորեւ. Մեր ժողովրդին պարտադրված պատերազմում ամենադառը բաժինը հասավ Մարտակերտին: Բայց Մարտակերտը, ողջ հայ ժողվորդի հետ միասին իր խիզախ որդիների կյանքի, առողջության ու հերոսականության շնորհիվ հաղթահարեց պատերազմի ողջ դժվարությունները եւ տեր կանգնեց իր հայրենիքին: Հայաստանի Հանրապետության եռասերունդ երկրապահների`5-րդբրիգադի մարտիկների, երիտասարդ և պատանի երկրապահների, ազատամարտիկների անունից ողջունում եմ ձեզ սիրելի մարտակերտցիներ: Փառք ձեզ, որ ապրում եք ձեր պապենական օջախներում, շենացնում այն ու տարածաշրջանը լցնում ձեր երեխաների ուրախությամբ: Հարգելի ժողովուրդ. Մեր պայքարը չի ավարտվել: Մարտակերտում կառուցվող ամեն մի տուն, մշակույթի ամեն մի օջախ, տեղադրվող ամեն մի խաչքար, ծնվող ամեն մի երեխա` մեր պայքարի շարունակությունն են: Մենք, 94-ի գարնանը պարտադրեցինք թշնամուն զինադադարի գալ: Հիմա նա նորից է փորձում խանգարել մեր անդորրը: Նրանց քայլերի դեմ, մեր պատասխանը միասնությունն է: Մենք չենք կարող միասին չլինել: Մենք, ինչպես մեր պայքարի առաջին փուլում, այնպես էլ հիմա ձեր կողքին ենք: Ես միշտ ասել եմ, Երեւանի պաշտպանությունը սկսվում է այստեղից, Մարտակերտի, Հադրութի, մեր սահմանամերձ շրջաններից: Այս սահմանամերձ գյուղերն էլ հզոր են Երեւանով, այսինքն հայ ժողովրդի միասնությամբ: Մենք` միշտ ձեր կողքին ենք: Ձեր կողքին են երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկներն ու նրանց գործը շարունակելու պատրաստ մեր հրաշալի երիտասարդ ու պատանի երկրապահները: Վստահեցնում եմ ձեզ, որ հիմա նոր սերունդ է աճում, մեզանից ավելի հայրենասեր, ավելի պատրաստակամ պաշտպանելու իր սրբությունները` իր մորը, իր հայրենիքը, իր հավատքը: Մենք ամեն օր դրանում համոզվում ենք, զբաղվելով նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Զինադադարից հետո մեր ուխտագնացությունը ՀՀ մարզեր, սահմանամերձ շրջաններ եւ Արցախ դրա վառ ապացույցն են: Ես հպարտ եմ, որ այսօր Մարտակերտի ժողովուրդը, ողջ Արցախի բնակչությունը, ապրելով այստեղ երեխա են ծնում ու սնում, կրթում ու դաստիարակում, ցորեն են ցանում, շենացնում իրենց օջախները, սահման պահում ու պաշտպանում և հավերժացնում են մեր սուրբ նահատակների հիշատակը: Փառք մեր ժողովրդին։ Փառք Մարտակերտի համար նահատակված Մեր քաջորդիներին։ Աստված բոլորիս պահապան սիրելի ժողովուրդ: Մեզ կամք և միասնություն: Սիրով և խորին հարգանքներով՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան

Նմանատիպ նյութեր