1734 դիտում
20:00 28-06-2015
Անչափահասների անվտանգությունից ելնելով ոստիկանությունը ծնողներին հորդորում է նրանց թույլ չտալ միանալու Բաղրամյան պողոտայի հավաքին
Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքը շարունակվում է, և հատկապես վերջին օրերին հավաքին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ:
Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Նման հայտարարություն է տարծել ոստիկանությունը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը նրանց հայտարարությունը ներկայացնում է ստորեւ: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, մարդկանց անկանոն շարժից կամ մթությունից, կարող են վնասել երեխաներին:
Նման իրավիճակներում անչափահասների համար մտահոգվելը և բնական է, և անհրաժեշտ: Մեկ անգամ ևս կոչ ենք անում ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք միայնակ մասնակցել հանրահավաքին:
Իսկ հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին հորդորում ենք մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմել ոստիկաններին: Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է: Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը:
Նմանատիպ նյութեր
4712 դիտում
03:33 19-10-2015
«Բորուսիայի» տնօրեն. Հենրիիխ Մխիթարյանը անվտանգությունից ելնելով Ադրբեջան չի մեկնի
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են