39534 դիտում
21:18 26-11-2015
Ի՞նչ նորամուծություն է կատարում ճանապարհային ոստիկանությունը` ելնելով հետիոտների անվտանգությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը այսօր` նոյեմբերի 26-ին, Ճանապարհային երթևեկության անվտանգության նկատառումներով պայմանավորված` մայրաքաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների վրա տեղադրել է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման լուսարձակներ կան եվրոպական շատ երկրներում, ինչի շնորհիվ մութն ընկնելուն պես վարորդները մեքենաները վարելիս, երբ հասնում են հետիոտնային անցմանը, նկատում են լուսարձակներից արձակվող լույսը և ցուցաբերում են զգոնություն, իմանալով որ այդ պահին հնարավոր է հետիոտն անցնի:
Ճանապարհային ոստիկանությունը վստահ է, որ դա շատ դեպքերում կօգնի վարորդին և հետիոտնին և դրական ցուցանիշներ ունենալու դեպքում 2016 թվականին շարունակվելու է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակների տեղադրումը` չկարգավորվող հետիոտնային անցումների վրա:
Տեղադրման աշխատանքները իրականացնում է «Ալիկանտե» ՍՊԸ-ն, որը նման աշխատանքներ կատարելու երկար տարիների փորձ ունի:
Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+