211652_close_icon
views-count1723 դիտում article-date 09:33 29-06-2015

Մենք չենք նահանջել, մենք շարունակում ենք պայքարը. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ. aravot.am

Քիչ առաջ Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների համար խոսեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը, որը բացատրում է, թե ինչ է տեղի ունեցել, փոխանցում է [url=http://www.aravot.am/2015/06/29/587858/]aravot.am[/url]-ը: «Մենք երկու տեղում էլ գտնվում ենք, մենք չենք հրաժարվել պայքարից, մենք շարունակելու ենք: Ովքեր ուզում են գնան Բաղրամյան, թող գնան, ովքեր ուզում են գալ այստեղ, թող գան: Շատ ապատեղեկատվություն է տարածվում այստեղից այնտեղ, այնտեղից այստեղ: Թող ոչ ոք չփորձի սեւացնել «Ոչ թալանին» նախաձեռնությանը, ոչ ոք իրավունք չունի նրան դավաճան անվանելու, դա անընդունելի է, եթե նույնիսկ սխալներ են եղել: Կյանքը սրանով չի սահմանափակվում: Հայաստանում դեռ շատ խնդիրներ կան, շատ պայքարի ասպարեզներ կան եւ դեռ կերեւա, թե ով է իրական պայքարողը»,-ասաց նա: Ամբողջական հոդվածը՝ [url=http://www.aravot.am/2015/06/29/587858/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր