211652_close_icon
views-count3198 դիտում article-date 20:55 14-07-2015

«Չենք սթափվել». «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կենտրոնական փողոցներում նստելով եւ ոստիկանների նկարներով պաստառներով շարժվեցին ՀՀ գլխավոր դատախազություն

Հունիսի 23-ին եւ հուլիսի 6-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ովքեր սկսեցին իրենց պայքարը էլեկտրաէներգայի թանկացման դեմ, այսօր «Մոսկվա» կինոթատրոնի մոտից երթով շարժվեցին Գլխավոր դատախազության շենք, բացականչելով ` միացեք, պատժել, սթափվեք: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք մինչեւ այդ մի քանի րոպեով նստեցին Մաշտոց–Ամիրյան խաչմերուկում եւ Հանարպետության հրապարակում: Պաստառների վրա փակցված են բարձրաստիճան եւ քաղաքացիական հագուստով ոստիկանների նկարները: «Ինձ էլ չխփես», «Չենք սթափվել» գրությամբ պաստառներ էլ կան: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Գլխավոր դատախազությունում իրենց պահանջներով նամակ հանձնեցին եւ օրվա ընթացքում սպասում են պատասխանին:

Նմանատիպ նյութեր