5831 դիտում
23:25 03-08-2020
Մաշտոցի պուրակում 90 օր սառել ենք, 90 օր հասունացել ենք, 90 օր պայքարել ենք, 90 օր չենք նահանջել ու հաղթել ենք. Գեղամ Օհանյան
Մաշտոցի պուրակում 90 օր սառել ենք, 90 օր հասունացել ենք, 90 օր պայքարել ենք, 90 օր չենք նահանջել ու հաղթել ենք։
Մաշտոցի պուրակը քաղաքացիական պայաքրի առաջին սյուներից էր, որի հիման վրա նաև կառուցվեց ոչ բռնի հեղափոխությունը։
Այսօր հատվեց ոչ միայն այն ծառը, որի համար կռիվ էինք տալիս, այլ հատվեց ողջ այն գաղափարը, որը դրված էր այնտեղ և իհարկե քանդեց այս հեղափոխության սյուներից մեկը։ Սա չնկատելն ուղղակի անհնար է․․․
Սրա համար պետք է պատասխան տան, և պետք է պատասխան տան շատ լուրջ մարդիկ, եթե իրենց կարելի է լուրջ անվանել։
Հայկ Մարությանը պետք է հեռանա։ Եթե դիտարկենք անգամ իշխանությունների տեսանկյունից, ապա սա ամենաճիշտ լուծումը կլինի, նա չի տիրապետում քաղաքի անցուդարձին, քաղաքը նրա վերահսկողությունից դուրս է, որքան էլ դրական փոփոխություններ փորձի անել, իսկ չտիրապետելը կարող է բերել ավելի լուրջ խնդիրների, քան այն, ինչ վերևում նկարագրեցի․․․
Հաշվի առնելով այս և մինչ այս եղած բազմաթիվ խնդիրները կապված քաղաքացի Հայկ Մարությանի կառավարման հետ, պահանջում եմ վերջինիս հրաժարականը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1880 դիտում
13:30 24-04-2022
Մենք իսկապես զորեղ ու անկոտրում ենք, երբ միասին ենք, և շարունակելու ենք պայքարել մինչև վերջ. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»