1183 դիտում
15:36 29-06-2015
Տարոն Մարգարյանը ցավակցել է Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական ուղերձում ասված է.
«Ցավով տեղեկացա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար, ՀՀ վաստակավոր լրագրող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր, «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող Գագիկ Հովհաննիսյանի մահվան մասին:
Գագիկ Հովհաննիսյանի ինչպես լրագրողական, այնպես էլ մանկավարժական ամբողջ գործունեությունն, ըստ էության, նվիրված էր շախմատին ու Հայաստանում դրա զարգացմանը: Սիրված մարզաձևից անբաժան լինելով` նա ոչ միայն անմիջական ականատեսն էր շախմատի նորագույն ժամանակների մեր բոլոր ձեռքբերումների, այլև հեղինակավոր մրցաշարերի տարեգիրն ու յուրօրինակ մեկնաբանն էր: Նրա համակողմանի ու պրոֆեսիոնալ մեկնաբանությունների շնորհիվ հայ շախմատասերը մշտապես տեղյակ էր կարևորագույն մրցամարտերին ու, ընդհանրապես, շախմատային աշխարհի անցուդարձին:
Բազմամյա մանկավարժական գործունեության ընթացքում բազմաթիվ լրագրողներ նաև նրա օրինակով են մասնագիտացել մարզական լրագրության ոլորտում:
Խորապես ցավում եմ Գագիկ Հովհաննիսյանի կորստյան կապակցությամբ և իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու բարեկամներին»:
Նմանատիպ նյութեր
1193 դիտում
17:45 29-12-2014
Գալուստ Սահակյանը ցավակցել է Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
1648 դիտում
12:13 29-06-2015
ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
8603 դիտում
14:18 05-07-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
505 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
916 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում