ԻՊ-ն ահաբեկչություն է ծրագրում Մեծ Բրիտանիայում. Դեյվիդ Քեմերոն
Ֆրանսիայում, Թունիսում, Սոմալիում և Քուվեյթում հունիսի 26-ի ահաբեկչություններից հետո Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտահոգություն են հայտնել` կապված ահաբեկչական հնարավոր սպառնալիքի հետ:
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը զգուշացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մի շարք հարձակումներ է ծրագրում Մեծ Բրիտանիայի դեմ: Նա միաժամանակ նշել է, «Իսլամական պետության» դեմ պայքարի համար Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ միավորվելը բացարձակապես սխալ մոտեցում է: