Թուրքիայի ընդդիմությունը դեմ է հանդես եկել Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծմանը
Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերը դեմ են արտահայտվել Սիրիայի տարածքում անվտանգության գոտիների ստեղծման նպատակով Թուրքիայի զինված ուժերի ներկայությանը, գրում է Hurriyet պարբերականը:
Չնայած նրան, որ Թուրքիայի խորհրդարանը 2012 թվականին ընդունել էր, այսպես կոչված, «սիրիական մանդատ», ընդդիմությունը մտավախություն ունի, որ Թուրքիան կներգրավվի այդ հակամարտությանը:
Համաձայն «սիրիական մանդատի», Անկարան իրավունք է վերապահում ընդունելու ցանկացած միջոցառումներ՝ ընդդեմ ահաբեկչության, որոնք ուղղված կլինեն Թուրքիայի դեմ: