Ուժի մեջ է մտել Սիրիայում անվտանգության գոտիների մասին համաձայնագիրը
Մայիսի 6-ին կեսգիշերին ուժի մեջ է մտել Սիրիայում 4 անվտանգության գոտիների ստեղծման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է մայիսի 4-ին Աստանայում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Նշված գոտիներում արգելվում է ցանկացած տեսակիզ զենքի կիրառումը։ Համաձայնագիրը ենթադրում է նման 4 գոտիների ստեղծում ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում՝ Իդլիբ նահանգի հյուսիս-արևմուտքում, Հոմս նահանգի մի քանի շրջաններում և Դամասկոսին հարակից Արևելյան Գուտա շրջանում։
Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նշված անվտանգության գոտիներում կարգելվեն նաև ռազմական ավիացիոն թռիչքները։