211652_close_icon
views-count1668 դիտում article-date 15:56 29-06-2015

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ազատության հրապարակի մոտակայքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ 2015 թվականի հունիսի 28-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բռնություն է գործադրել Երևան քաղաքի Ազատության հրապարակի մոտակայքում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայող Գևորգ Ամյանի նկատմամբ։ Քննությամբ պարզվել է քաղաքացու ինքնությունը՝ 1993թ. ծնված Ա.Հակոբյան, ով, նախնական քննության արդյունքներով, բռունցքով 2 անգամ հարվածել է ոստիկանության ծառայողին՝ կապված վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Հունիսի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, և նույն օրը քաղաքացի Հակոբյանը ձերբակալվել է՝ նշված արարքը կատարելու կասկածանքով։ Ա.Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ և ցանկություն հայտնել՝ հանրային պաշտպան ունենալու մասին։ 29.06.2015թ. որոշում է կայացվել՝ հանրային պաշտպան ներգրավելու մասին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ոստիկանության ծառայողին պատճառված վնասվածքի բնույթն ու աստիճանը պարզելու համար: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր