1714 դիտում
18:55 29-06-2015
«Ոչ թալանին» նախաձեռնությունը` իր հետագա անելիքների մասին
«Ոչ թալանին» նախաձեռնող խումբը այսօր ժամը 19.00-ին Կոմիտասի արձանի մոտ հրավիրում է հանրային քննարկման:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին լարագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը իրենց չի բավարարում, հետեւաբար, հետևողական են լինելու իրենց պահանջների լիարժեք կատարմանը:
«Մենք մտնում ենք պայքարի նոր փուլ: Շարունակելու ենք պայքարը շատ ավելի լայն ֆորմատով՝ հանրային քննարկումների ֆորմատով եւ կձևավորվեն իրավաբանական, ինչպես նաև տնտեսագիտական խմբեր: Շարունակվելու է նաեւ փողոցային պայքարը»,- նշեց նախաձեռնության անդամը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
961 դիտում
15:52 02-06-2024
Բագրատ Սրբազանը այսօր Աննա եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին
2830 դիտում
16:09 26-06-2015
«Ոչ թալանին» նախաձեռնությունը 3 կետանոց նոր պահանջ է ներկայացնում
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
466 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին