211652_close_icon
views-count2833 դիտում article-date 16:09 26-06-2015

«Ոչ թալանին» նախաձեռնությունը 3 կետանոց նոր պահանջ է ներկայացնում

«Ոչ թալանին» նախաձեռնությունը 3 կետանոց նոր պահանջ է ներկայացնում, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ. «1. Վերանայել եւ չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը, 2. Նվազեցման նպատակով վերանայել անցած տարվա սակագինը, 3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Անօրինական հրաման տվողներին եւս»: Նշենք, որ արդեն երրորս գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր