211652_close_icon
views-count2822 դիտում article-date 21:26 29-06-2015

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները իշխանություններին սպառնում են, որ հնարվոր է` վերադառնան Բաղրամյան պողոտա

Մենք անցնում ենք պայքարի այլ հարթակ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին Ազատության հրապարակում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը: Միաժամանակ ավելացրեց, որ չեն մոռանալու փողոցային պայքարը: «Ցանկացած պահի կարող ենք նորից փակել Բաղրամյան պողոտան եւ յոթ օր յոթ գիշեր շարունակել պայքարը: Այնտեղ մնացած մարդիկ շարունակում են պահել ակտուալությունը: Չնայած Բաղրամյանի պայքարը արդյուքն է տվել: Այս պահին ոչ թե մենք ենք մեկ քայլ առաջ գնացել, այլ իրենք մեկ քայլ հետ են գնացել»,- ասաց Վաղինակ Շուշանյանը: Նա առաջարկեց նաեւ իրավաբաններին եւ տնտեսագետներին` միանալ իրենց եւ էլ ավելի արդյունավետ պայքար ծավալել: Վաղինակը նաեւ ավելացրեց. «Այսօր ես էլ, նախաձեռնության մյուս անդամներն էլ` եղել ենք այնտեղ: Այնտեղ գտնվողները մեր քույրերն ու եղբայրներն են: Եթե իշխանությունները փորձագիտական վերլուծություններից հետո հարցը չլուծեն` Բաղրամյան պողոտան մեզ է սպասում: Կվերադառնանք Բաղրամյան պողոտա: Այս անգամ թող մտածեն, որ ոչ թե մի, այլ բոլոր կողմերից կփակվի, որ ոչ մի ձեւով ելք ու մուտքի իրավունք չեն ունենա: Նախաձեռնության որոշ անդամներ գիշերը կանցկացնեն նաեւ Բաղրամյան պողտայում»: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ներկա պահին հավաքվածները բաժնվել են խմբերի եւ փորձում քննարկել հետագա քայլերի մարտավորությունը: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր