2677 դիտում
18:36 01-09-2015
Լարված իրավիճակ Բաղրամյան- Պռոշյան խաչմերուկում․ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները սպառնում են փակել փողոցը
Նախնական տեղեկություններով` ոստիկանություն են տարվել էլեկտրէերգիայի թանկացան դեմ ընդվզող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից երկու ակտիվիստ։
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, դա բորբոքել է ակտիվիստներին։ Նրանք հավաքվել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում եւ ոստիկանությանը 30 րոպե ժամանակ տվել` բերման ենթարկված ակտիվիստներին ազատ արձակելու համար։ Հակառակ դեպքում` սպառնացին փակել փողոցները։
Նրանք միաժամանակ բարձրախոսներով համախմբման կոչ են անում` վանկարկելով․ «Մենք ենք տերը մեր երկրի», «Որտեղ կուզենք` կնստենք» եւ այլ կարգախոսներ։
Նշենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից շատերը այսօր վնասվածքներ են ստացել ոստիկանների հետ բախումների հետեւանքով:
Ակտիվիստները սպառնում են այսօրվանից վերսկսել Բաղրամյան պողոտայի նստացույցերը:
Ավելի ուշ մոտեցավ ակտիվիստներին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ նշեց, որ հավաքը անօրինական է եւ հորդորեց հեռանալ:
Նմանատիպ նյութեր
2822 դիտում
21:26 29-06-2015
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները իշխանություններին սպառնում են, որ հնարվոր է` վերադառնան Բաղրամյան պողոտա
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»