3696 դիտում
11:44 30-06-2015
Ոստիկանությունը բավականաչափ ուժ ունի, որ գործի դնի, բայց ո՞ւմ կոտրի՝ ջահելի՞ն, ի՞ր երիտասարդին, իմ տեսակի՞ն. Վլադիմիր Գասպարյանը՝ ցուցարարներին
Տղանե'ր, դուք գիտեք, որ ոստիկանությունն ունի ուժ, որը կարող է գործի դրել, բայց ո՞ւմ կոտրի՝ ջահելի՞ն, իր երիտասարդի՞ն, կոտրեմ ի՞մ տեսակին։ Ինչպես հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին Բաղրամյան պողոտայում երիտասարդ ցուցարարների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Ես գտնում եմ, որ երիտասարդները պետք է մի քիչ խենթ լինեն: Եթե մի քիչ գժուկ չեղան, լինելու են թմբլիկ թաթիկով, իսկ թմբլիկ թաթիկներից ոչինչ չի ստացվում։ Մի քիչ էլ պետք է խելառ լինեն ու գժոտ, բայց այդ գժոտությունը պետք է լինի տրամաբանության ու հարգանքի մեջ, ոչ թե զոռբայության ու բոշայության: Դուք պետք է այնքան տեսողություն ունենաք, ձեր միտքն այնքան պայծառ պետք է լինի, որ ոչ թե ժխտեք, այլ հերոսության մեջ գտնեք ճշմարտությունը: Հակառակ դեպքում ձեզ մոտ ոչինչ չի ստացվի»,- ասաց ոստիկանապետը:
Զրույցի ընթացքում երիտասարդ աղջիկներից մեկն ասաց, որ չի պատրաստվում երկար մնալ, ինչին ի պատասխան ոստիկանապետը նրան անվանեց մեր օրերի Այծեմնիկ և ասաց. «Աստված օրհնի քեզ, ապրես, պստիկ հեղափոխակա՛ն, չարաճճի՛ երեխա»։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն 8-րդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
6276 դիտում
14:59 24-06-2018
Սիրիան բավականաչափ ուժ ունի վերականգնվելու համար. Բաշար Ասադ
1033 դիտում
17:47 12-06-2024
Բագրատ Սրբազանը կոչ արեց ցուցարարներին արգելափակել ԱԺ մուտքն ու ելքը. ոստիկանությունը սպառնում է ուժ կիրառել