211652_close_icon
views-count1570 դիտում article-date 14:19 01-07-2015

Գերմանիան վերջնագիր է ներկայացնում Հունաստանին

Հունաստանը ոչ մի ցենտ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության մեջ են վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը: Այդ մասին The Times-ին հայտնել է գերմանացի անանուն բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը: Վերջինիս խոսքով՝ Հունաստանին տրվելիք հնարավոր ֆինանսական աջակցությանը խոչընդոտում է Գերմանիայի ղեկավարությունը, որի համար Ցիպրասը և Վարուֆակիսն անընդունելի պաշտոնյաներ են: Աղբյուրը նշել է, որ ներկա պահին ԵՄ-ի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարում Հունաստանի իշխող կուսակցության փլուզման հարցով; Նրանց նպատակն է տեխնոկրատական կառավարություն ստեղծելը, որը պատրաստ կլինի գնալ վարկատուներին փոխզիջման; Եթե հուլիսի 5-ի հանրաքվեին հույները դեմ քվեարկեն տնտեսմանը, ապա ամեն ինչ կվերջանա և Հունաստանը դուրս կգա եվրագոտուց:

Նմանատիպ նյութեր