211652_close_icon
views-count1394 դիտում article-date 17:54 01-07-2015

Բեկում. ռոումինգի վճարի վերացում մինչև 2017-ի վերջը, բաց համացանց բոլորին. Եվրահանձնակատար

Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանն ու ԵՄ խորհուրդը պայմանավորվել են 2018 թ. չեղարկել ռոումինգի վճարը։ Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում։ Ըստ այդմ՝ ռոումինգը կդառնա միայն համեմատաբար անվճար։ ԵՄ-ում կսահմանվի ժամանակային սահման։ Եթե բաժանորդը գերազանցի այն, ապա ստիպված կլինի վճարել «փոքր գումար»։ «Բեկում, ռոումինգի վճարի վերացում մինչև 2017-ի վերջը, բաց համացանց բոլորին։ Մենք հասանք քաղաքական համաձայնության»,- գրել է եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը` Twitter-ի իր էջում։ «ԵՄ ներսում ճանապարհորդությունների դեպքում բջջային հեռախոսների օգտատերերը կվճարեն այնքան գումար, որքան տանը՝ առանց հավելյալ վճարների»,- նշվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր