211652_close_icon
views-count3458 դիտում article-date 13:36 28-09-2017

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը մինչև 2017 թ-ի վերջը կսառեցվի

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է մինչև տարեվերջ սառեցնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, գրում է «Իզվեստիա» թերթը՝ իր դիվանագիտական աղբյուրներին հղումով։ Աղբյուրների փոխանցմամբ՝ դրա համար հիմնական դրդապատճառ է հանդիսացել ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունները։ «Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը Բրյուսելի նախաձեռնությամբ մինչև ընթացիկ տարվա վերջը կսառեցվի, հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի ու Բելառուսի մասնակցությամբ զորավարժություններն են։ ՆԱՏՕ-ի մերձբալթյան երկրները մեկ անգամ չէ, որ փորձել են սառեցնել այդ ձևաչափը։ Դրանում նրանց աջակցել է նաև Մեծ Բրիտանիան։ Սակայն, չնայած այդ որոշմանը, կապի շարունակում է գործել»,-մեջբերում է թերթը աղբյուրներից մեկի խոսքը։

Նմանատիպ նյութեր