933 դիտում
20:37 01-07-2015
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրենին
Հուլիսի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրեն Նիք Գըրին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում, և գոհունակություն հայտնեց շարունակական քաղաքական երկխոսության կապակցությամբ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիք Գըրն ասաց, որ իր այցելության նպատակն է առաջին ձեռքից ծանոթանալ տարածաշրջանում ընթացող գործընթացներին և դրանց վերաբերյալ մոտեցումներին։
Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության շուրջ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրենը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ գործողություններին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի սադրիչ, ռազմատենչ հռետորաբանության, Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զինուժի կողմից զինադադարի կոպիտ խախտումների վրա։
Նմանատիպ նյութեր
1235 դիտում
15:30 03-06-2014
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի ունկնդիրներին
969 դիտում
21:32 03-11-2015
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»