211652_close_icon
views-count1798 դիտում article-date 20:18 01-07-2015

Խնդրում եմ, երեխաներին մի բերեք այստեղ. Նելլի Դուրյանի հորդորը Բաղրամյան պողոտայում

Խնդրում եմ, երեխաներին մի բերեք այստեղ, սա երեխաների տեղ չէ: Գալիս են օրորոցով, բայց այստեղ զբոսանքի տեղ չէ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին Բաղրամյան պողոտա այցելելով` ցուցարներին ասաց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով, փոքր երեխաների համար նման հավաքների ժամանակ վտանգավոր է փողոցում լինելը: «Մենք պաշտպանում ենք երեխաների իրավունքները: Եկել ենք, որ այստեղ ուշ ժամերի անչափահաս երեխա չլինի: Դա մեր աշխատանքն է»,- նշեց Նելլի Դուրյանը եւ ավելացրեց, որ որոշ ծնողներ անպատասխանատու են գտնվում այս հարցում: Սակայն Նելլի Դուրյանի այցը ցուցարարները ուրախությամբ չնդունեցին: Կանանցից մեկն էլ ասաց, որ երբ ցուցարարների բռնությամբ ցույցը ցրելու օրը իրեն բռնության են ենթարկել` դրանից հետո իր երեխան էլ է գալիս: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր