211652_close_icon
views-count5061 դիտում article-date 21:39 27-06-2015

Կենդանի պատը Բաղրամյան պողոտայում է. այստեղ է բռնությունը բացառելու համար. Նիկոլ Փաշինյան

«Կենդանի պատը Բաղրամյան պողտայում է. այստեղ է բռնությունը բացառելու համար»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Փաշինյանը նշել է, որ ինքն իր մասով է խոսում: Միաժամանակ ավելացրել, որ քանի դեռ քաղաքացիական շարժումը Բաղրամյան պողոտայում է, ինքը կշարունակի մնալ այնտեղ: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, Փաշինյանը նշել, որ այն նմանեցրել է մարտի 1-ի սպանությունների հետաքննության հայտարությանը, որի արդյունքի մասին բոլորը գիտեն: Իսկ քաղաքացիական շարժման դիրքորոշումը. ըստ Փաշինյանի, պետք է ձեւակերպի եւ հայտարարի ինքը` քաղաքացիական շարժումը: Ներկա պահին ցուցարները երգ ու պարով սպասում են քաղաքացիական շարժման հայտարարությանը: Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոուբիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր