8987 դիտում
12:00 11-05-2015
Բանակում հրազենային վիրավորումից մահացած Հարությունը ընտանիքի միակ տղան էր. մահվան օրը նա զանգահարել է հարազատներին
2015 թվականի մայիսի 8-ին ՀՀ ՊԲ N զորամասում իրեն ամրակցված ինքնաձիգից մահացու վիրավորում ստացած Հարություն Համբարյանը ընտանիքի միակ տղան էր: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Արևաշողի գյուղապետ Պերճ Պապիկյանը:
Նա նշեց, որ Հարությունը ունի ևս 3 քույր, որոնցից մեկն էլ բժշկուհի է,: Նրանց ընտանիքը մանկավարժների հարգված ընտանիք է: Մինչև ծառայության մեկնելը Հարությունը սովորել էր Ագրարային համալսարանում: Հայրը գյուղի դպրոցի փոխտնօրենն է, մայրը՝ տնային տնտեսուհի:
Մահվան օրը Հարությունը զանգահարել է հարազատներին, խոսել նրանց հետ և, ինչպես միշտ, ասել, որ ամեն ինչ նորմալ է:
Գյուղապետը նշեց նաև, որ մահվան պատճառների մասին դեռ ոչ մի տեղեկություն չունեն, սակայն նրանց հարազատների հետ հավասար գյուղի ողջ բնակչությւնը սգում է և կիսում նրանց վիշտը:
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ քննչական կոմիտեից: 2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է: Դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կազմվել է քննչական խումբ: Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, Հ. Համբարյանի դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված