211652_close_icon
views-count1392 դիտում article-date 11:00 02-07-2015

Աժ-ում այսօր կքննարկվի ՀՀ-ին ՌԴ կողմից 200 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը. Ժամանակ

«Այսօր ԱԺ–ն Գալուստ Սահակյանի գլխավորությամբ կգումարի արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվի ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված ՀՀ-ին ՌԴ կողմից 200 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որով ՌԴ-ն արդիական զենք է մատակարարելու ՀՀ ԶՈւ-ին: Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ այս գումարի շրջանակներում ՀՀ-ն կարող է ստանալ հայտնի «Իսկանդեր Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր, որը համարվում է ռուսական հրթիռաշինության լավագույն մշակումներից մեկը և ունի բավական բարձր տեխնիկական բնութագրեր»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր