211652_close_icon
views-count10788 դիտում article-date 11:29 02-07-2015

Ջրօգտագործման ընկերության տնօրենը կասկածվում է 600 հազար ԱՄՆ դոլարի յուրացում կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 1-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում սկսվել են նյութեր նախապատրաստվել նույն մարզի Գետափ գյուղի բնակիչ, 65-ամյա Հազարապետ Նազարյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական վարչությունն ունի տեղեկություններ, որ Հ. Նազարյանը, չարաշահելով իրեն տրված լիազորությունները, պետական միջոցները, մասնավորապես, ջրային ռեսուրսներն օգտագործել է առավելապես անձնական շահը տնօրինելու նպատակով, ինչի արդյունքում մի քանի ընկերությունների, այդ թվում՝ «Մինի Մայա» ՍՊԸ ընկերությանը պատճառվել է մոտ 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք նյութական վնաս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Նազարյանն աշխատում է Եղեգնաձոր քաղաքի ջրօգտագործման ընկերության տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր