Բրիտանիան ավիահարվածներ կհասցնի ԻՊ-ի՝ Սիրիայում գտնվող դիրքերին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ավիահարվածներ հասցնել ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայում գտնվող դիրքերին:
Նախկինում Բրիտանիան նույն գործառույթը կատարում էր միայն Իրաքում՝ միջազգային կոալիցիոն ուժերի կազմում:
Հիշեցնենք՝ Թունիսում գտնվող հյուրանոցի վրա իսլամիստների հարձակման հետեւանքով 30 բրիտանացի տուրիստ էր մահացել: