211652_close_icon
views-count981 դիտում article-date 12:13 03-07-2015

Պետդեպը «հումանիտար դադարի» կոչ է արել Եմենի հակամարտող կողմերին Ռամադանի ընթացքում

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը դիմել է Եմենի հակամարտող կողմերին՝ մուսուլմանների սուրբ Ռամադանի մեկամսյակի ընթացքում հումանիտար դադար տալու հորդորով: Այդ մասին նշված է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ: «Այդ դադարը թույլ կտա միջազգային կազմակերպություններին անհրաժեշտ պաշար, դեղորայք և վառելիք հասցնել դրանք մեծ կարիքն ունեցող բնակչությանը»,-ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ ՄԱԿ-ը բարձրացրել էր Եմենի հումանիտար ճգնաժամի մակարդակը՝ նշելով, որ օգնության կարիք ունի երկրի բնակչության ավելի քան 80%-ը:

Նմանատիպ նյութեր