2437 դիտում
10:21 04-07-2015
13-րդ գիշերը Բաղրամյան պողոտայի ցուցարարների համար եւս խաղաղ անցավ, սակայն առավոտյան Վալերի Օսիպյանը նրանց հորդորեց հեռանալ
Բողոքի ակցիայի տասներեքերորդ գիշերը եւս Բաղրամյան պողոտայում անցավ խաղաղ եւ առանց միջադեպերի:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, վաղ առավոտյան նրանց այցելեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ հորդորեց, որ նրանք անձամբ ապամոնտաժեն աղբամանները եւ հեռանան տուն:
Նրա խոսքով, չի կարելի 100 հոգով նման ճանապարհ փակել: Սակայն ցուցարարները նշեցին, որ մնալու են այնքան ժամանակ, մինչեւ իրենց 3 պահանջները կատարվեն:
Այս պահին ցուցարարները հերթապահություն են իրականացնում, ակայն քիչ քանակով:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
09:47 30-06-2015
8-րդ գիշերը Բաղրամյան պողոտայում եւս խաղաղ անցավ, բայց որոշ մարդիկ փորձել են սադրել պողոտայի ցուցարարներին
5026 դիտում
21:50 27-06-2015
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` գիշերը Բաղրամյան պողոտայի հավաքը ցրելու հնարավորության մասին
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված