5023 դիտում
21:50 27-06-2015
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` գիշերը Բաղրամյան պողոտայի հավաքը ցրելու հնարավորության մասին
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չգիտի` գիշերը ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի ցույցը կցրի՞, թե՞ ոչ:
Այս մասին Բաղրամյան պողոտայում ասաց Վալերի Օսիպյանը` արձագանքելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ ոստիկանությունը գիշերը փորձի ցույցը ցրել:
Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Օսիպյանն ընդգծել է, որ հավաքը խաղաղ է, բայց ապօրինի, միաժամանակ հավելել. «Ինչի՞ եք ասում ցրել: Դադարեցնել: Ոստիկանությունը մի քանի տարբերակ ունի»:
Ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանն էլ ասաց, որ քիչ անց հավաքի վերաբերյալ ոստիկանությունը հայտարարություն կտարածի:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան