1410 դիտում
11:54 06-07-2015
100 երգ փրկվեց մոռացությունից. ֆոտոշարք
Հուլիսի 3-ին Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն առաջին անգամ հնչեցրեց Շիրակի մարզի 20 համայնքում հավաքագրված և մոռացությունից փրկված երգերը։ Այս համերգով ամփոփվեց
«Շիրակը` որպես ցեղասպանության ենթարկված արևմտահայության մշակույթի հանգրվան» ծրագիրը, որն իրականացրել էր «Ծիրանափող» մշակութային-երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Ծրագրի շրջանակներում կազմավորված արշավախումբը մարզի տարբեր համայնքներում հավաքել, նոտագրել է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից Ցեղասպանության հետևանքով մազապուրծ եղած և Շիրակի մարզում հաստատվածների առանգների հուշերում պահպանված երգերը, երգեր, որոնք մեր կորուսյալ հայրենիքի մասունքն են։ Հավաքագրվել է 100 երգ՝ ողբերգեր, պանդխտության, օրորոցային, ծիսական, աշուղական պարերգեր։ Դրանցից 10-ը, որոնք բացառապես անհայտ նմուշներ էին, ընդգրկվել են առանձին ժողովածուի մեջ։ Ուշագրավ է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում փրկված երգերը կատարեցին ոչ միայն նվագախմբի երգիչները, այլև Քարաբերդ և Լանջիկ գյուղերի բանասաց տատիկները։
«Ծիրանափող» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Ղարիբ Հարությունյանը նշում է, որ երգերի գործիքավորումը կատարել է ժողովրդական գործիքների պետական նվագախումբը։ Ղարիբ Հարությունյանը նշում է, որ
փորձելու են ապահովել ծրագրի շարունակականությունը, նախ նոր երգեր գրի առնելու առումով, բացի այդ, ընդլայնելով իրենց
գործունեության աշխարհագրությունը։ ՀԿ ներկայացուցիչները ծրագրել են հավաքչություն իրականացնել նաև Ջավախքում, Լոռիում, որտեղ մշակութային մեծ ժառանգություն կա։
Նախատեսվում է նաև կազմակերպել հավաքագրված երգերի ուսուցումներ։ Ղարիբ Հարությունյանը նկատում է, որ այս ոլորտում մեծ աշխատանք կա անելու, քանի որ մոռացության մատնված երգերը բավականին շատ են։
Դրանք առայժմ հիշում, երգում և պահպանում են Արևմտյան Հայաստանից գաղթածների ժառանգները։ Սակայն հետևողական չլինելու, թղթին չհանձնելու դեպքում շատ հնարավոր է՝ կորցնենք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1855 դիտում
23:34 25-10-2014
Ծառաքարի առեղծվածը կամ մոռացությունից փրկվող հայկական սրբավայրը. տեսանյութ
1161 դիտում
14:11 02-07-2015
Արմեն Աշոտյանի հրամանով 2015-2016 ուստարվանից Հայաստանի ևս 100 դպրոցներում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան
1416 դիտում
18:48 30-09-2015
Վերապատրաստվել է «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ավելի քան 100 ուսուցիչ
Այս բաժնից
985 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»