211652_close_icon
views-count4157 դիտում article-date 13:42 11-07-2015

Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի մահափորձի մեջ մեղադրվող Հենրիկ Ավագյանը կարծում է, որ ընտանիքին իրական վտանգ է սպառնում եւ միջնորդել է, որպեսզի ապահովեն նրանց անվտանգությունը

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մահափորձի գործով կասկածվող եւ կալանավորված Հենրիկ Ավագյանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով ապահովել իր ընտանիքի անվտանգությունը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Ավագյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը: Հարցին, թե այդքա՞ն ռեալ է սպառնացող վտանգը, արձագանքեց. «Չեմ ցանկանում հայտարարություններով հանդես գալ, բայց որ վտանգը ռեալ է, չեմ կարող ժխտել»: Հաշվի առնելով նաեւ մյուս մեղադրյալի անդամների հետ կապված միաջադեպը՝ Հենրիկ Ավագյանի ընտանիքը ապրում է Կապանում և դրանով է պայմանավորված նաեւ նրա մտահոգությունը: Միջնորդությունը նա ներկայացրել է երեկ: Երկուշաբթի կամ երեքշաբթի պարզ կլինի՝ կբավարարվի՞ միջնորությունը, թե՞ ոչ: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ նշված մահափորձի գործով կասկածվող եւ կալանավորված Հ. Ավագյանը, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա պաշտպան Սյուզաննա Խչեյանը՝ արձագանքելով այն լուրերին, թե իր պաշտպանյալը խոստովանե՞լ է, արդյոք, թե ինքն է կրակել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ: Մինչեւ այդ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/03/58676/]հայտնել [/url]էինք, որ Ս. Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Ազգային Անվտանգության ծառայությունից: Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով եւ փամփուշտներով: ԱԱՊԾ-ից տեղեկացել էինք նաեւ, որ իրականացվում էին ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաեւ քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական եւ օպերատիվ գործողություններ: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների եւ առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել էին փորձաքննություններ: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/03/58624/]հայտնել [/url]էր, որ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 2-ին Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Հարություն Զաքարյանի դիմումի հիման վրա: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին վերջինս հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Գորիս-Երևան ավտոճանապարհի Հարժիս գյուղի հատվածում ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս, սակայն ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Հ. Զաքարյանը ստում է, այլ նրա հետ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Գորիսի տարածքի Սդղի Գյոլ կոչվող վայրում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Դերենիկ Ղևոնդյանի միջև: Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ երկու կողմից էլ կային վիրավորներ: Իսկ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ծեծկռտուքին մասնակցել են 40-ից ավելի երիտասարդներ, որոնց մեջ է եղել նաև Սյունիքի մարզպետ, «մեծն Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը:

Նմանատիպ նյութեր