211652_close_icon
views-count37993 դիտում article-date 09:22 08-07-2015

Երևանում նորաթուխ վարորդը իր «երկաթյա տաշտով» ճեմում էր «պռոտիվ», մինչև հայտնվեց ՃՈ տեսուչի տեսադաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 7-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար վարչական պատասխանատվության ենթարկեցին Վազ 21703 մակնիշի 75 DR 005 համարանիշի ավտոմեքենայի երիտասարդ վարորդին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված ավտոմեքենայով երթևեկում էր հանդիպակաց (против), ինչի համար խոչընդոտ և վթարային իրավիճակ էր ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:10 րոպեից ավելի երիտասարդ վարորդը, ով ներկայացավ Երիցյան ազգանվամբ, համոզում էր Ճանապարհային ոստիկանության տեսուչին, որ «մաղարիչի» դիմաց ակտ չգրվի, սակայն «Շումախերչիկի» խնդրանքն անտեսվեց: Ճանապարհային ոստիկանությունը բազմաթիվ անգամ հորդորել է, որ վարորդները չարամտորեն չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ: Քաղաքացիները, տեսնելով, որ ՃՈ տեսուչը վարչական պատասխանատվության ենթարկեց նորաթուխին, կատակում էին՝ ասելով. «Կատվի խաղը, մկան մահը»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր