16592 դիտում
19:51 24-01-2014
Որոշ դադարից հետո «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակը նորից հայտնվեց ոստիկանների տեսադաշտում
Հունվարի 22-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները Սայաթ-Նովա պողոտայում, ծառայություն կատարելու ժամանակ, նկատում են, որ ВАЗ 2121 մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայի վարորդը, չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները:
ՃՈ աշխատակիցները կանգնեցնում են ավտոմեքենան, սակայն վարորդը թողնելով տրանսպորտային միջոցը` դիմում է փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,պարզվում է, որ գող կատվի նման փախուստի դիմած վարորդը հանրությանը հայտնի «Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է լինում, ով վարելիս է լինում ընկերոջ ավտոմեքենան, և երբ այն տեղափոխվում է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, Սերժուլիկը սկսում է սպառնալ ոստիկաններին, թե «թշնամի եք ձեռք բերում ձեզ համար»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նա նախկինում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից և գուցե դա հաշվի առնելով, որոշել էր խույս տալ ոստիկաններից, սակայն այստեղ են ասում. Կատվի խաղը, մկան մահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
23161 դիտում
23:33 11-02-2014
«Ճվճըվ» Արոյի անուղղելի զավակը «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգով» նորից հայտնվեց «գայի պլաշադկայում»
12634 դիտում
22:19 15-02-2014
«Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակը, խոշոր չափի գումար տուգանվելով, ստացավ «գոլդ» համարանիշներով Nissan-ը