1399 դիտում
14:23 08-07-2015
ՀԷՑ-ը վաճառելու, Բիբինին փոխարինելու հարց քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի շուրջ բանակցություններ չեն ընթանում, իսկ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին փոխարինող չեն գտել եւ չեն էլ փնտրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այդ լուրերին:
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի սեփականատեր, ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ընկերության վարչության նախագահ Բորիս Կովալչուկի հայտարարությունն ընդհանուր բնույթ է կրել:
«Ընդամենը հայտարարել է, որ «Ինտեռ ՌԱՕ»- ընկերությունը պատրաստ է գնել ու վաճառել ցանկացած ակտիվ՝ համապատասխան գնով, բայց կոնկրետ ՀԷՑ-ի շուրջ բանակցություններ չեն ընթանում»,- ավելացրեց Ն. Սարջանյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
961 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1018 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
703 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը