211652_close_icon
views-count2897 դիտում article-date 15:26 12-06-2015

Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի տնօրեն Բիբինին խորհուրդ է տալիս Lexus-ներ վարձակալելու փոխարեն «Գազ 24»-ով կամ «21»-ով ման գալ եւ ահազանգում է

Հիմա ՀԷՑ-ի մասին պատկեր եք ներկայացնում, թե ինչքան ծանր իրավիճակում է գտնվում: Բա որ մի առավոտ արթնանանք, տեսնենք, որ այդ ընկերությունը չկա՞: Կներեք էս բառիս համար՝ գմփացել ա ֆինանսատնտեսական իմաստով: Մենք ի՞նչ ենք անելու: Այս մասին այսօր էլէներգիայի սակագնի վերանայման հայտով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաեւ «ՀԷՑ»-ի ներկայացված ֆինանսական վիճակին եւ բարեգործություններին, որի միջոցով դպրոցներ, մանկապարտեզներ են վերանորոգել եւ 7 եկեղեցի: «Մենք ամեն անգամ արձագանքողի դերում ենք, իսկ իրենք Lexus-ներ են վարձակալում: Ես այստեղ թուղթ ունեմ, որ 83, 84, 85 թ-ի «Գազ 53» մակնիշի մեքենայի նորոգման վրա միլիոնավոր դրամներ են ծախսում: Դե, եթե համակարգը «Գազ 53»-ով են սպասարկում, թող Բիբինն էլ «Գազ 24»-ով կամ «21»-ով ման գա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ ավելացրեց, որ կորուստները նվազեցնելու համար լրջագույն ներդրումներ են հարկավոր: Ավելին, պետությունը պետք է շահագրգռված լինի առաջին հերթին այդ կորուստների նվազեցման հարցով: «Շատ երկրներում, օրինակ, սեփականատիրոջը ասում են՝ դու կորուստները նվազեցրու այս չափով, մենք 10 տարի այսօրվա ձեր շեմը չենք փոխի, եթե 12 տոկոս է, այդքան էլ կպահենք, որպեսզի ընկերությունը ստիմուլ ունենա: Եվ մի տարբերակ էլ կա, որ մենք փող գտնենք եւ ներդրումներ անենք եւ հետագայում սակագինը նվազի»:

Նմանատիպ նյութեր