1286 դիտում
16:45 08-07-2015
ԼՂՀ վարչապետը նվերներ է հանձնել գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի՝ այս տարվա բակալավրյատի շրջանավարտներին՝ նրանց հանձնելով դիպլոմներ ու նվերներ:
Գործադիր իշխանության ղեկավարը շնորհավորել է նրանց՝ բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ և, բարձր գնահատելով ագրարային մասնագիտությունների դերը, նշել, որ Արցախում դրանք շատ պահանջված են: «Կառավարությունը շարունակելու է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ագրարային ոլորտի մասնագետների աշխատանքային պայմանների բարելավմանը, քանի որ Արցախում գյուղատնտեսության զարգացումը և հատկապես պարենամթերքի արտադրության ծավալների մեծացումը մեր հիմնական առաջնահերթություններն են հանդիսանում»,- ասել է վարչապետը:
Իր հերթին, ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի անունից՝ ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հայրապետյանը երախտագիտություն է հայտնել վարչապետին մշտական ուշադրության համար՝ հավելելով, որ համալսարանի գործունեությունն այսուհետ ևս միտված է լինելու հանրապետության գյուղատնտեսության զարգացման համար բարձրակարգ մասնագետների պատրաստմանը:
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանն անձամբ է հանձնել գերազանց առաջադիմությամբ շրջանավարտների դիպլոմները՝ նրանցից յուրաքանչյուրին նաև նվիրելով «Արմթաբ» պլանշետներ:
Նմանատիպ նյութեր
2323 դիտում
13:29 02-02-2021
Պատերազմն իր հետ տարավ բժշկական բուհը գերազանց առաջադիմությամբ ավարտած Գագիկին. ԵՊԲՀ ռեկտոր
1200 դիտում
14:27 18-06-2015
ԼՂՀ նախագահն արժեքավոր նվերներ եւ դրամական պարգեւներ է հանձնել աշակերտներին, ուսուցիչներին ու շրջանավարտներին
Այս բաժնից
1018 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
970 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1030 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել