211652_close_icon
views-count1076 դիտում article-date 12:14 09-07-2015

Դեսպան Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնել է Գերմանիայի Նախագահին

Հուլիսի 8-ին Գերմանիայի նախագահական նստավայրում` Բեռլինի «Բելվյու» պալատում, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց դաշնային նախագահ Յոախիմ Գաուկին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախագահ Գաուկը հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում: Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դաշնային նախագահի խնդրանքով Աշոտ Սմբատյանը ներկայացրեց ՀՀ - ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցութան, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գերմանական կողմի ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Նմանատիպ նյութեր