211652_close_icon
views-count1113 դիտում article-date 13:25 25-02-2014

Դեսպան Հովհաննեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահին

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննեսյանին ընդունեց երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: «Բելեվյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ՝ Նախագահ Գաուկը և դեսպան Հովհաննեսյանը քննարկեցին երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական և մշակութային կապերի առավել զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Շնորհավորելով դեսպանին Նախագահ Գաուկը հույս հայտնեց, որ Վահան Հովհաննեսյանն իր փորձը և գիտելիքները կներդնի՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը վստահեցրեց, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր