211652_close_icon
views-count2007 դիտում article-date 14:35 09-07-2015

Բարբարա Սթրեյզանդը` Քըրք Քըրքորյանի մասին

Լեգենդար երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդն իր խոհերն է հայտնել նշանավոր հայազգի գործարար Քըրք Քըրքորյանի մասին: «Տարիներ շարունակ Քըրքորյանը եղել է առատաձեռնության չափանիշ: Հազվադեպ է իր արածի համար ուշադրություն կամ ճանաչում ակնկալել: Երկար տարիներ նրա աջակցությամբ իմ հիմնադրամը պայքարել է ՁԻԱՀ-ի դեմ, կանանց ու երեխաների իրավունքների, շրջակա միջավայրի համար: 2013թ-ին Քըրքորյանը ինձ միացել է նաև կանանց սրտային հիվանդության դեմ պայքարում: Եզակի, բացառիկ ու շատ առանձնահատուկ անձնավորություն էր: Ես միշտ երախտապարտ կլինեմ նրան»,- Facebook-ի իր էջում գրել է դերասնաուհին:

Նմանատիպ նյութեր