28056 դիտում
22:05 10-07-2015
Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` «Ջրի գող էլ դարձանք». ԱԺ պատգամավորը 7 գլխանի հրեշի նման մի ամբողջ գյուղ ջրին կարոտ է պահում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն շուրջ 2 ամիս է` Արարատի մարզի Խաչփառ գյուղի բնակիչները զրկված են խմելու ջրից, պատճառը, ըստ գյուղացիների, տարածքում Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի սնկի պես աճող ապօրինի կառուցված ջերմոցներն են, որոնք օգտվում են գյուղը սնող խողովակից:
Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Շահեն Մարտիրոսյանը և բազմաթիվ գյուղացիներ:
Գյուղապետը պատմեց, որ գյուղը տարիներ շարունակ սպասարկվել է Նորաբացի ջրանցքից, այժմ խողովակաշարը չի բավարարում պատճառն էլ այն է, որ պատգամավոր Տ. Ստեփանյանի ապօրինի տարածքում ջերմոցներ է կառուցել եւ լրիվ փակել: Ավելին` ցանկապատել են խողովակը և Հայ Ջրմուղի աշխատակիցները չեն կարողանում խողովակաշարի վրա աշխատանք կատարել, և հերիք չի փակել են, միհատ էլ` ապօրինի միացումներ են կատարել և ջրում են ջերմոցները:
«Մեր հարևանությամբ գտնվող գյուղերը` Ազատաշենը, Արգավանդը և Գեղանիստը ջուր ստանում են Երևան Ջրից, իսկ մենք Հայ Ջրմուղից, խնդրում եմ, որպեսզի մեր գյուղը ևս ջուր ստանա Երևանը սնող խողովակից»:
Գյուղացիները պնդում էին նաև, որ հերիք չէ պատգամավորի ջերմոցները փակել են խմելու ջրի խողովակը, ոռոգման Խաչփառ-Արբատ ջրանցքն էլ նեղացրել է, ինչի հետևանքով ոռոգման ջուրը քիչ է գալիս:
Գյուղապետ Շ. Մարտիրոսյանը նաև ավելացրեց, որ խնդրին ծանոթ են մարզպետարանում և խոստացել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Հակառակ դեպքում` գյուղացիները պատրաստվում են փակել գյուղամիջյան ճանապարհը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+