211652_close_icon
views-count40528 դիտում article-date 16:09 12-07-2015

Թեժ Վարդավառ Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, նշում է հուլիսի 12-ին: Տոնն հատկապես սիրված է երեխաների շրջանում, բայց մեծերը նույնպես անտարբեր չեն: Քրիստոսի Պայծառակերպության տոնին` Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների համատեքստում Կարապի լճում ու լճի շրջակայքում ամենամարդաշատն էր։ Առավոտից այստեղ բարձր երաժշտություն էր ու յուրօրինակ «ջրային դիսկոտեկ»։ Կազմակերպիչները՝ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև միջոցառման գլխավոր հովանավոր «ՆՈՅ» բնական աղբյուրի ջուրը մասնակիցներին դույլեր են բաժանել ու անսպառ ջրով ապահովել։ Կարապի լճի աշխույժ տրամադրությունը նաև ՀՀ ՏԿԱԻՆ-ի հրշեջ-փրկարարների շնորհիվ էր, ովքեր հրշեջ մեքենաների խողովակներով «երկրորդ հարկից» առատ ջրում էին բոլորին։ Ջրային տոնախմբությանը մասնակցում էին նաև մեր մայրաքաղաքի հյուրերը. զբոսաշրջիկներից շատերի համար տոնն անակնկալ էր, որոշներն էլ անգամ հատուկ պատրաստվել էին տոնին ու եկել Կարապի լիճ։ Ինչպես երեկ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/11/59398/]տեղեկացրել էր[/url] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, Հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը և Մայր եկեղեցու հոգևորականաց դասը հոգևոր երգ աղոթքներով Կաթնաղբյուրում ջրաղբյուրի օրհնության կարգ կատարեցին: Ապա Տեր Հակոբն օրհնած ջուր ցողեց մասնակիցների վրա: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր