14003 դիտում
16:48 09-01-2025
Ավտովթար՝ Երևանում. «Գազպրոմ Արմենիա»-ի մոտ բախվել են «Toyota»-ն, «Mercedes»-ը ու «Volvo Trailer»-ը. վերջինից սկսվել է դիզվառելիքի արտահոսք. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Արթուր Գրիգորյանի վարած «Toyota», Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Գևորգյանի վարած «Volvo Trailer» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Երևանի բնակիչ 51-ամյա Խաչատուր Գասպարանի վարած «Mercedes» մակնշիի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
53095 դիտում
19:09 07-01-2025
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդան քաղաքում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ