211652_close_icon
views-count2409 դիտում article-date 09:55 13-07-2015

Ռուսաստանի Օմսկ քաղաքում զորանոց է փլուզվել. կա 13 զոհ և բազմաթիվ վիրավորներ

Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաքի Լուսավոր ռազմական ավանում տեղակայված Օդադեսանտային զորքերին պատկանող 4 հարկանի ուսումնամարզական կենտրոնում այս գիշեր փլուզում է տեղի ունեցել: BBC-ի փոխանցմամբ՝ փլուզման հետևանքով զոհվել է 13 մարդ, 22 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Օմսկի քաղաքային հոսպիտալ, 19-ին՝ Կաբանովի անվան հիվանդանոց: Նախնական տվյալներով՝ զորանոցում փլուզման պահին գտնվել է մոտ 50 մարդ: Անհայտ է մնում մի քանիսի ճակատագիրը: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հաղորդվում է, որ շենքի մի հատված հավասարվել է հողին:

Նմանատիպ նյութեր