211652_close_icon
views-count1202 դիտում article-date 12:10 13-07-2015

Նավթի համաշխարհային գները նվազում են Իրանի հարցով բանակցությունների ավարտի ֆոնին

Նավթի համաշխարհային գներն Իրանի միջուկային հարցով բանակցությունների ավարտական փուլի նախաշեմին բացասական դինամիկա են ցուցադրում ներդորղների սպասման ֆոնին: Մոսկվայի ժամանակով ժամը 09:33-ին Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների աեքը ընկել է 2,7%-ով՝ մինչև ,41՝ 1 բարելի դիմաց: WTI-ի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն ընկել է 2,46%-ով՝ կազմելով ,91՝ 1 բարելի դիմաց: Ավելի վաղ Իրանի միջուկային հարցով բանակցությունների գերմանական պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել էր, որ բանակցություններն ավարտին են մոտենում և մնացել է ընդամենը 2-3 չլուծված հարց: Եթե գործարքը կայանա և դրա դիմաց հանվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, ապա այն կվերադարձնի իրանական նավթը համաշխարհային՝ առանց այն էլ գերհագեցած շուկա: CMC Markets-ի վերլուծաբանները գտնում են, որ այդ դեպքում կվերանա նավթային գնաճի աջակցությունը և ամերիկյան նավթի գինը կընկնի մինչև 49.5 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր