211652_close_icon

Կասիլյասի մայրը ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար

views-count2679 դիտում article-date 12:46 13-07-2015
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի մայրը՝ մարի Կարմենը, ներողություն է խնդրել իր [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/12/59430/]խոսքերի[/url] համար, երբ «Պորտուին», որտեղ տեղափոխվում է Կասիլյասը, համեմատել էր իսպանական երրորդ դիվիզիոնի հետ: «Ես ճիշտ չէի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Պորտուին»՝ տղայիս հետ պայմանագիր կնքելու համար: Հուսով եմ, որ նրանց համատեղ աշխատանքը հաջողություն կբերի ակումբին: Հազար ներողություն եմ խնդրում: Հուսով եմ, որ տղաս «Պորտոյում» նույնքան հաջողակ կլինի, որքան՝ «Ռեալում», ասել է Մարի Կարմենը:

Նմանատիպ նյութեր