211652_close_icon
views-count2203 դիտում article-date 12:09 19-08-2016

Թրամփն առաջին անգամ ներողություն է խնդրել իր սուր արտահայտությունների համար

ԱՄՆ նախահայի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը առաջին անգամ ներողություն է խնդրել իր արած սուր և տգեղ արտահայտությունների համար, հաղորդում է Associated Press-ը։ Նա ափսոսանք է հայտնել, որ «իր խոսքերը մարդկանց նեղացրել են»։ «Երբեմն բարկացած ժամանակ դուք ճիշտ բառեր չեք ընտրում, ասում եք վատ խոսքեր։ Ես ել դա արել եմ։ Հավատում եք, թե ոչ, բաց ես փոշմանել եմ դրա համար։ Հատկապես այն դեպքում, երբ ինչ-որ մեկին ցավ եմ պատճառել»,-նշել է նախագահի թեկնածուն՝ հավելելով, որ խոստանում է այսուհետ միայն ճիշտը խոսալ։ Փորձագետների կարծիքով՝ Թրամփն այդ քայլին է գնացել միայն այ պատճառով, որ իր հեղինակությունը բավականին ընկել է։

Նմանատիպ նյութեր