1172 դիտում
13:33 13-07-2015
Եվրոյի գոտու առաջնորդները Հունաստանի հարցով համաձայնության են եկել
Եվրոյի գոտու երկրների առաջնորդները Հունաստանի ճգնաժամին նվիրված արտակարգ գագաթաժողովում հասել են համաձայնության:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Twitter-ում գրել է, որ Եվրոպական կայունացման մեխանիզմի շրջանակում միաձայն հասել են Աթենքին ֆինանսական օգնություն տրամադրելու, ինչպես նաև Հունաստանում լուրջ բարեփոխումներ կատարելու համաձայնության:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Քլոդ Յունքերը հայտնել է, որ գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները ենթադրում են, որ մինչև չորեքշաբթի համաձայնագիրը պետք է հավանության արժանացնի Հունաստանի խորհրդարանը: Այնուհետև ֆինանսական օնության նոր փաթեթի պայմանները պետք է հավանության արժանացնեն եվրոյի գոտու ևս մի քանի երկրների խորհրդարաններ, այդ թվում` Գերմանիայի բունդեսթագը:
Նմանատիպ նյութեր
852 դիտում
13:33 04-06-2015
Ժան-Քլոդ Յունքերն ու Ալեքսիս Ցիպրասը Հունաստանի պետպարտքի շուրջ համաձայնության չեն եկել
799 դիտում
16:53 25-06-2023
Կուսակցությունների առաջնորդները քվեարկել են Հունաստանի խորհրդարանական ընտրություններում
1571 դիտում
22:37 09-06-2014
Ուկրաինայի հարցով համաձայնության են եկել
Այս բաժնից
856 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1084 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
814 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը