802 դիտում
16:53 25-06-2023
Կուսակցությունների առաջնորդները քվեարկել են Հունաստանի խորհրդարանական ընտրություններում
Կիրակի կեսօրին Հունաստանի առաջատար կուսակցությունների առաջնորդները քվեարկեցին խորհրդարանական ընտրություններում, որոնք կազմակերպվել էին այն բանից հետո, երբ նախորդ քվեարկության արդյունքում կուսակցությունները չկարողացան կառավարություն ձևավորել: Գրում է Euronews-ը։
Նախկին վարչապետ և աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիայի» առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը քվեարկել է Աթենքի բնակելի թաղամասում։ Նա համարվում է ֆավորիտ, քանի որ նույնիսկ ձայների 40 տոկոսի արդյունքում, ինչպես մայիսին, հաղթողը որպես բոնուս կստանա խորհրդարանում 20-ից 50 լրացուցիչ մանդատ, քանի որ այս անգամ կիրառվում է խիստ համամասնական ընտրակարգ։
«Սա ուրախ և պատասխանատու օր է։ Մենք շաբաթների ընթացքում երկրորդ անգամ ենք քվեարկում, քվեարկում ենք կայուն և արդյունավետ կառավարության օգտին, որը կտևի 4 տարի»,- ասել է «Նոր դեմոկրատիա» կուսակցության նախագահ Կիրիակոս Միցոտակիսը։
Հիմնական ընդդիմադիր ուժի՝ արմատական ձախ ուժերի կոալիցիայի և Առաջադիմական դաշինքի (ՍԻՐԻԶԱ-ԽՎ) առաջնորդ, նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նույնպես հույն ընտրողներին կոչ է արել պատասխանատվությամբ ընդունել տեղի ունեցողը։ Ուժեղ ՍԻՐԻԶԱ-ն այսօր նշանակում է ուժեղ հասարակություն և առողջ ժողովրդավարություն վաղը, ընդգծել է նա։
«Այսօր կորոշվի, թե ով և ինչպես է կառավարելու վաղը. Մենք սահմանում ենք մեր կյանքը առաջիկա 4 տարիների համար և մեր ժողովրդավարության որակը»,- ասել է ՍԻՐԻԶԱ-ԽՎ կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը։
Տեսախցիկների առջև քվեարկել են նաև ձախակողմյան երրորդ կուսակցության՝ PASOK-ի՝ «Փոփոխության շարժման» նախագահ Նիկոս Անդրուլակիսը և Հունաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Դիմիտրիս Կուցումբասը։
Exit poll-ի արդյունքները կհրապարակվեն տեղական ժամանակով ժամը 19:00-ին ընտրատեղամասերի փակումից հետո:

Նմանատիպ նյութեր
2621 դիտում
14:10 21-02-2020
Նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է Իրանի խորհրդարանական ընտրություններում
3601 դիտում
13:35 13-02-2020
«Կուսակցությունների մասին» օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը. Ավինյան
Այս բաժնից
916 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1129 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
859 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը